Կոպենհագենի պատմական փողոցային մոտ 7 հազար լամպերը աճուրդի են հանվել, և ցանկացողը կարող է իր տանը ունենալ Կոպենհագենի պատմության մի մասնիկը՝ շնորհիվ քաղաքային իշխանությունների էներգիայի պահպանման նոր միջոցառումների:
Լամպերը քաղաքային փողոցները զարդարել են 1970-ականներից:
Լամպերը կվաճառվեն ոչ մեծ խմբաքանակներով մոտակա 6 ամսում՝ Lauritz աճուրդի տան կողմից, գրում է The Local-ը:
Հին լամպերը սկսել էին նոր էներգախնայող լամպերով փոխարինել անցած տարվա նոյեմբերին:









































