Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ ցանկանում է «արքայական ակումբ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում դարձյալ իսպաներեն իմացող մասնագետի տեսնել:
«Հիանալի կլինի, եթե «Ռեալ»-ի նոր գլխավոր մարզիչն իսպաներեն իմանա»,- Real Madrid Info-ն մեջբերում է Պերեսի խոսքերը:
Հիշեցնենք` «արքայական ակումբ»-ը հեռացրել է աշխատանքից թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին, ում գլխավորությամբ թիմն ընթացիկ մրցաշրջանում մնաց առանց տիտղոսների: Անչելոտիի` կարիերան շարունակելու ամենահավանական ակումբը «Միլան»-ն է:







































