ՈւԵՖԱ-ն կազմել է Իսպանիայի առաջնության 2014/15 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը:
Դարպասապահ` Կլաուդիո Բրավո («Բարսելոնա»):
Պաշտպաններ` Դանի Ալվես, Խերարդ Պիկե (երկուսն էլ՝ «Բարսելոնա»), Նիկոլաս Օտամենդի, Խոսե Գայա (երկուսն էլ՝ «Վալենսիա»):
Կիսապաշտպաններ` Խամես Ռոդրիգես («Ռեալ»), Դանիել Պարեխո («Վալենսիա»), Գժեգոժ Կրիհովյակ («Սևիլիա»):
Հարձակվողներ` Քրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»), Լիոնել Մեսսի («Բարսելոնա»), Անտուան Գրիզման («Ատլետիկո»):






































