Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն ակումբում անցկացրած 6 մրցաշրջանում 300 խաղ է անցկացրել, խփել 313 գոլ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում պորտուգալացու խելահեղ վիճակագրությունը՝ մադրիդյան ակումբում:
Խաղ՝ 300 (2009-2015թթ)
Գոլ՝ 313
Գոլային փոխանցում՝ 84
Տիտղոսներ (թիմային)՝ Լա Լիգա – 1
Իսպանիայի գավաթ – 2
Իսպանիայի սուպերգավաթ – 1
Չեմպիոնների Լիգա – 1
ՈւԵՖԱ-ի սուպերգավաթ – 1
Աշխարհի ակումբային առաջնություն – 1
Անհատական մրցանակներ՝ Ոսկե գնդակ – 2
Ոսկե խաղակոշիկ – 3
ՈւԵՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ – 1
Լա Լիգայի լավագույն ռմբարկու – 3





































