Իտալիայի հյուսիսային Վենետո շրջանում գտնվող Gloria Coiffeur վարսավիրանոցի տիրոջը մաշկի տարբեր գույն ունեցող մարդկանց համար սանրվածքների գների տարբերության պատճառով կասկածել են ռասիզմի համար: Metro-ի հաղորդմամբ՝ վարսավիրանոցի գնացուցակի համաձայն՝ սպիտակամորթ հաճախորդների համար վարսավիրի ծառայությունները մոտ կրկնակի թանկ են եղել, քան սևամորթների համար:
Երբ վարսավիրանոցի գների ձևավորման սկզբունքի մասին իմացել են ոստիկանությունում, իրավապահները տիրոջը ձերբակալել են: Նա բնիկ աֆրիկացի է: Գերատեսչության ներկայացուցիչը նշել է, որ ներկայումս շարունակվում է նրա մեղքի ապացույցների հավաքումը: Նշվում է, որ սրահի տիրոջը կարող են մեղադրել ռասայական խտրականության համար:








































