Դիետոլոգներն առաջարկում են կեսօրից հետո նախընտրությունը տալ սպիտակուցային և սոյայով սննդամթերքներին: Դա հնարավորություն կտա հաղթահարել քաղցը, վնասակար սննդի նկատմամբ ձգտումը, հետևաբար պահպանել կազմվածքը: The Daily Mail-ի հաղորդմամբ՝ առաջին անգամ պարզվել է, որ այդպիսի ռեժիմը շատ է արդյունավետ է և՛ մեծահասակների, և՛ երեխաների դեպքում:
Միսուրիի համալսարանից բժիշկ Հիզեր Լեյդին բոլոր դեռահասներին կոչ է անում սպիտակուցային և սոյայով սնունդ ուտել՝ հրաժարվելով շաքարով ու ճարպով հարուստ մթերքներից: Այդպիսի ռազմավարությունը նվազեցնում է հավանականությունը, որ դեռահասը երեկոյան վնասակար մթերքներ կուտի: Սա ապացուցել է 13-19 տարեկան կամավորների մասնակցությամբ փորձը:
Բացի սննդային վարքից՝ գիտնականները գնահատել են դեռահասների տրամադրությունն ու աշխատունակությունը: Պարզվել է՝ բացի սննդային վարքի վրա դրական ազդեցությունից և քաղցի ուժից՝ սպիտակուցային և սոյայով սննդամթերքները բարելավել են կոգնիտիվ գործառույթն ու տրամադրությունն օրվա ընթացքում:









































