Անցած հանգստյան օրերին ԱՄՆ-ում 85 տարեկանում մահացել է կատակերգու դերասանուհի Էնն Միրան՝ հայտնում է spletnik.ru-ն: Նրա մահվան մասին մամուլին հայտնել են նրա ամուսինը՝ Ջերի Սթիլերը, և որդին՝ Բեն Սթիլերը:
«Սթիլեր ընտանիքը խորը վշտի մեջ է. անցած գիշեր մահացել է Էնն Միրան: Նա միշտ կապրի ամուսնու, դստեր, որդու, թոռների, ինչպես նաև նրա մտերիմ ընկերների սրտերում»,- հայտարարել են Միրայի հարազատները:
Ջերին և Էննը ամուսնացած են եղել 61 տարի:

Վերջին տարիներին Միրան դերասանական վարպետություն է դասավանդել նյույորքյան հայտնի HB Studio դրամատիկ դպրոցում:
Բեն Սթիլերը և Էնն Միրան

Ջերի Սթիլերը և Էնն Միրան








































