«Սևիլիա»-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին նախնական պայմանագիր է ստորագրել «Միլան»-ի հետ: Այդ մասին է հայտնում Sport Mediaset-ը:
Մոսկվայի «Սպարտակ»-ի նախկին գլխավոր մարզիչն ընթացիկ մրցաշրջանում դարձյալ Եվրոպայի լիգայի ուղեգիր է նվաճել «Սևիլիա»-ի հետ, ինչպես նաև 5-րդ տեղն է զբաղեցրել Իսպանիայի առաջնությունում:
Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն` «ռոսսոներիներ»-ի ներկայիս գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին հեռացվելու է աշխատանքից առաջիկա ամռանը:
Իտալական ակումբի ղեկավարությունը հետաքրքրված է նաև Կարլո Անչելոտիի ծառայություններով, ով կարող է լքել «Ռեալ»-ը: Սակայն իտալացի մասնագետը հայտարարել է, որ մտադիր է «արքայական ակումբ»-ում մնալ կամ մեկ տարվա դադար վերցնել:






































