«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հանդես է եկել հայտարարությամբ և հաստատել է, որ հարձակվող Ռադամել Ֆալկաոն կհեռանա ակումբից և կվերադառնա «Մոնակո», որին պատկանում են 29-ամյա ֆուտբոլիստի իրավունքները:
«Ֆալկաոն բարձրակարգ ֆուտբոլիստ է, պրոֆեսիոնալ: Նա հիանալի անձնավորություն է: Անձամբ իմ և ակումբի կողմից նրան հաջողություններ եմ մաղթում»,- «կարմիր սատանաներ»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Վան Գալի խոսքերը:
Հիշեցնենք `Ֆալկաոն «Յունայթեդ» էր տեղափոխվել նախորդ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ և ակումբում հանդես էր գալիս վարձավճարով: Ընթացիկ մրցաշրջանում նա 29 հանդիպում է անցկացրել «կարմիր սատանաներ»-ի կազմում, 4 գոլ է խփել:








































