Չինաստանում պաշտոնյաներին բանտ են տարել՝ որպես էքսկուրսիա։ Ակցիայի նպատակն այն է, որպեսզի նրանք տեղում համոզվեն, թե ուր է տանում կոռուպցիան։ Այս մասին հայտնում է China Daily-ն։
Չինական Հուբեյ նահանգում ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձինք այցելել են բանտ, որտեղ կաշառակերության համար իրենց պատիժն են կրում նրանց նախկին գործընկերները։
Ակցիան ձեռնարկվել է Չինաստանի Կենտկոմի նախաձեռնությամբ։ Էքսկուրսիային մասնակցել են մոտ 70 պաշտոնյաներ, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամները։ Նրանք բանտարկյալների հետ մի ողջ օր անցկացրել են խցերում։













































