Մարդիկ, որոնց սննդակարգը ներառում է կարոտինոիդներ, ունեն հարթ, էլաստիկ ու առողջ մաշկ, գրում է healthinfo.ua-ն:
Նոթինգհեմի համալսարանին կից հոգեբանության և կենսաբանական գիտությունների դպրոցի երիտասարդ հետազոտողները պնդում են, որ կարոտինոիդներով հարստացված սննդակարգը լավացնում է մաշկի բոլոր բնութագրիչները՝ գույնը, էլաստիկությունն ու տեքստուրան:
Կարոտինոիդները բնական նարնջագույն ու դեղին պիգմենտներ են, որոնք բնորոշ են մրգերի ու բանջարեղենների մեծ մասին:
Բետա-կարոտինը կարոտինոիդներից առավել լավ ուսումնասիրվածներից է: Այն հայտնի է նաև որպես պրովիտամին А, որը համարվում է հզոր հակաօքսիդանտ:
Բրտանացի գիտնականները առաջարկում են ստանալ կարոտինոիդներ թարմ քամված հյութերից:
Համալսարանի ուսանողների խումբը անգամ կազմել է հատուկ դիետա, որպեսզի ցույց տա, թե ինչպես է իրենց դիետան օգնում լավացնել արտաքին տեսքը:
Գիտնականները խորհուրդ են տալիս դիետայի մեջ ներառել մթերքներ, որոնք պարունակում են մեծ քանակությամբ կարոտինոիդներ՝ գազար, բատատ, դդում ու սեխ:









































