Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը Ռիգայում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին ծաղրել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին՝ նրան անվանելով բռնապետ: Այս մասին գրում է Yahoo News-ը:
Յունկերը իրեն նման արտահայտություն է թույլ տվել, երբ Օրբանը ժամանել է հանդիպմանը: «Ողջույն, բռնապետ»,- ողջունել է նրան Եվրահանձնաժողովի նախագահը՝ հավանաբար ակնարկելով Բուդապեշտի կոշտ քաղաքականությունը, այդ թվում՝ սահմանադրական և ինստիտուցիոնալ բարեփոխումները, որոնք քննադատների գնահատականով՝ հարվածում են մամուլի ազատությանն ու սահմանափակում դատական համակարգի լիազորությունները:
«Ողջույն, մեծ դուքս»,- ի պատասխան ասել է Օրբանը՝ ակնարկելով, որ Յունկերը ծագումով Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունից է:
Օրբանի ներկայացուցիչը հստակեցրել է, որ նրանք պարզապես բարեհոգաբար կատակել են։









































