Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Ռիգայում «Արևելյան գործընկերության» հռչակագրի ընդունումը` հայտարարելով, որ գագաթնաժողովը նույնն է, իսկ երգը` հին: Այս մասին ասվում է գերատեսչության հաղորդագրությունում:
«Իրենց վրա ուշադրություն են դարձրել և՛ «Արևելյան գործընկերության» բոլոր դժբախտությունները փնտրելու փորձերը, և՛ տարբեր երկրների միջև այդ նախագծի մոտեցման տարաձայնությունների պատճառները, այդ թվում նաև ԵՄ անդամները` «ի պատիժ» Մոսկվայի: Գագաթնաժողովը նոր է, իսկ երգը` հին»,- ասվում է հայտարարությունում:
ԱԳՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանը «կասկածի տակ չի դնում գործընկերների հետ հարաբերությունները խորացնելու յուրաքանչյուրի իրավունքը, այդ թվում` ԵՄ-ի հետ: Սակայն դա պետք է տեղի ունենա իրավահավասար հիմքի վրա»:
«Լինելով եվրոպական քաղաքակրթության անքակտելի մասը` Ռուսաստանը ելնում է այն բանից, որ այս կամ այն պետությունների` եվրոպական աղյուսակին պատկանելը կապված չէ որևէ որոշումից կամ ճանաչումից, դրա ամրապնդումը դառնում է մշտապես կենդանի գործընթաց, այն պետք է մերձեցնի բոլոր եվրոպացիներին` Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ, և ոչ թե տարանջատի մեզ կեղծ հարցով` ո՞ւմ հետ եք դուք»,- ընդգծվում է հաղորդագրությունում:








































