Օֆշորային սկանդալում հայտնված Աշոտ Սուքիասյանի գործով նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին «Ա1+»–ին հայտնեց նրա պաշտպան Յուրիկ Խաչատրյանը՝ հավելելով, որ այժմ կողմերը ծանոթանում են գործի նյութերին, որը բաղկացած է 32 հատորից։
Աշոտ Սուքիասյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար, մասնավորապես գործարար, «Հայաստան» հանրախանութի սեփականատեր Փայլակ Հայրապետյանի միջոցները յուրացնելու մեջ։
Մանրամասները՝ «Ա1+»-ի կայքում










































