Friday, 05 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

Մանվել Գրիգորյանը շնորհավորել է շրջանավարտներին

ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, զորավար Մանվել Գրիգորյանի շնորհավորական ուղերձը շրջանավարտներին.

«Սիրելի՛ շրջանավարտներ.

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահ կամավորականների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ձեզ վերջին զանգի կապակցությամբ և ցանկանում բարի երթ կյանքի նոր ու ավելի պատասխանատու ասպարեզ: Ստանալով հասունության ատեստատ՝ ձեզանից շատերը կընդունվեն իրենց նախընտրած բուհեր, որպեսզի հետագայում դառնան որակյալ մասնագետ, պիտանի մարդ հայրենիքի համար:

Դպրոցների շրջանավարտներից շատերն էլ այլ ոլորտներում կդրսևորեն իրենց՝ դարձյալ պետության համար պիտանի կադրեր դառնալով: Տղաները կզորակոչվեն բանակ՝ հայրենիքի և ընտանիքի առջև իրենց պարտքը կատարելու: Շատերը կընտրեն հենց զինվորականի մասնագիտությունն ու ողջ կյանքը կնվիրաբերեն մեր ազգի ու պետության անվտանգությունը երաշխավորելու սուրբ գործին:

Առանձնահատուկ շնորհավորանքներս ԵԿՄ «Պատանի երկրապահ» կառույցում ընդգրկված շրջանավարտներին: Երկրապահ կամավորականների միության, պաշտպանության և կրթության նախարարությունների միջև ստորագրված եռակողմ հուշագիրը պարտավորեցնող է, և այսուհետ տարեցտարի աճելու է երկրապահ շրջանավարտների թիվը:

Հարգելի՛ շրջանավարտներ,

շնորհավորում եմ ձեր ծնողներին, ձեր ուսուցիչներին և բոլոր նրանց, ովքեր հպարտանում են ձեզանով: Շնորհավորում եմ նաև հերոսական Արցախ աշխարհի շրջանավարտներին ու նրանց ծնողներին:

Առանձնահատուկ շնորհավորում և գլուխ եմ խոնարհում Արցախի և Հայաստանի սահմանաբնակ տարածքների ուսուցիչների առաջ, որոնք թե՛ պատերազմի տարիներին, թե՛ այսօր դաստիարակում են այնպիսի սերունդ, որն արժևորում է թափված արյունն ու համոզված եմ՝ տեր է կանգնելու հերոս տղաների շնորհիվ ձեռք բերված անկախությանը:

Իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում աշխարհասփյուռ հայությանը, օտարության մեջ ապրող հայ երիտասարդությանը, շրջանավարտներին, ովքեր ջանում են ավելի դժվար պայմաններում պահպանել իրենց ինքնությունը, մայրենի լեզուն ու սեփական ժողովրդի պատմությունը:

Սիրելի՛ շրջանավարտներ,

Երկրապահն ու Հայոց բանակը, ձեր հայրերն ու պապերն ամեն ինչ արել են ու այսուհետ էլ ամեն ինչ կանեն, որ միշտ խաղաղ լինի հայոց երկիքը, որ չվտանգվի ձեր առօրյան ու երջանիկ ապագան: Հավատացե՛ք ինքներդ ձեր ապագային, ինչպես կհավատաք ձեր ծնողներին և ուսուցիչներին: Ապագան ձերն է լինելու:

Ձեզ բախտ է վիճակվել դպրոցն ավարտել իր անկախության երրորդ տասնամյակը թևակոխող հայոց երկու Հանրապետությունների համար շատ նշանակալից օրերին` մայիսյան տոներին և թող ձեր կյանքի շարունակությունը միշտ տոնական լինի: Թող ձեր առջև բաց լինեն նոր կյանքի հորիզոնները, և դուք դառնաք ազատ ու անկախ Հայաստանի քաղաքացին ու տերը:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում հաջողություն ձեզ ու խաղաղություն մեր աշխարհին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում