Գերմանիայում Astra գարեջուր գովազդող էլեկտրոնային գովազդի վահանակները շփվում են միայն կանանց հետ, հաղորդում է Endgadget-ը:
Յուրաքանչյուր վահանակի վրա փոքրիկ տեսախցիկ է տեղադրված և դեմքերը ճանաչելու համար ծրագիր, որպեսզի սարքավորումը կարողանա որոշել անցորդների տարիքը և սեռը:
Երբ տեսադաշտում կին է հայտնվում, նրան ցույց են տալիս գերմանացի կատակերգու Ուկե Բոսեի մասնակցությամբ 70 տեսագրություններից մեկը: Եթե ծրագիրը ճանաչում է տղամարդու, նրան առաջարկվում է կողքով անցնել: Անչափահասներին գովազդը հիշեցնում է, որ դեռևս վաղ է գարեջուր գնել:









































