Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը կարող է դառնալ կատալոնական «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ, վստահեցնում է Mundo Deportivo-ն:
Ըստ աղբյուրի` Գերմանիայի ազգային հավաքականի 24-ամյա կիսապաշտպանը, չերկարաձգելով իր պայմանագրի ժամկետը «բզեզներ»-ի հետ, բուժզննում է անցել Բարսելոնայում և, ամենայն հավանականությամբ, պայմանագիր կստորագրի «կապտանռնագույններ»-ի հետ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնա» տեղափոխվելու համաձայնություն է տվել Թուրինի «Յուվենտուս»-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան:
Հավելենք, որ Գյունդողանն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 31 հանդիպման, դարձել 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:






































