Monday, 29 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

ՀՀ էներգետիկայի փոխնախարարը Հաագայում մասնակցել է միջազգային էներգետիկ խարտիայի նախարարական համաժողովին

Մայիսի 20-ից 21-ը Նիդերլանդների Հաագա քաղաքում տեղի է ունեցել Միջազգային էներգետիկ խարտիայի նախարարական համաժողովը, որին մասնակցեց Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը` ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Լևոն Շահվերդյանի գլխավորությամբ: Համաժողովի նպատակն էր` հաստատել Միջազգային էներգետիկ խարտիան, որն ընդունեցին 75 երկիր և ստորագրեցին 64-ը: Խարտիան ստորագրող երկրների շարքում էր նաև Հայաստանը:

Համաժողովի ընթացքում նածարարի տեղակալ Շահվերդյանը մասնակցել է «Էներգամատակարարումն էկոլոգիապես մաքուր դարձնելուն» նվիրված քննարկմանը՝ ներկայացնելով Հայաստանի փորձն այս ոլորտում, ձեռքբերումները, առկա մարտահրավերները և ապագա ծրագրերը: Նա նշել է, որ ներկա պահի դրությամբ այլընտրանքային էներգիան կազմում է Հայաստանի էներգարտադրության ավելի քան 9 տոկոսը՝ հիմնականում բաղկացած լինելով ՀԷԿ-երից: Պետության կողմից առաջընթաց զարգացման նպատակով հատուկ ուշադրություն է դարձվում քամու, արևի և երկրաբանական աղբյուրների էներգիայի զարգացմանը` նպատակ ունենալով առաջիկա տասնամյակում հասնել այլընտրանքային էներգարտադրության ավելի քան կրկնակի աճի:

Միջազգային էներգետիկ խարտիան նպատակ ունի զարկ տալու միջազգային համագործակցությանը և գործակցությունն` ուղղված էներգետիկայի զարգացմանը և այդ ոլորտում նորագույն տեխնոլոգիաների օգտագործմանը, խրախուսելու երկրներին զարկ տալու այլընտրանքային էնեգետիկ աղբյուրների զարգացմանը և աստիճանաբար ներդնելու էկոլոգիապես ապահով տեխնոլոգիաներ:

Համաժողովի շրջանակներում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Շահվերդյանը հանդիպեց Ուկրաինայի էներգետիկայի և ածխահանման հարցերով նախարար Դեմչիշինի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Քննարկվեցին էներգետիկայի զարգացման բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր:

11329861_1113075542051974_2033465045226685064_n

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում