Թմրավաճառների ցանցը Մարսելից որոշել է պայքարել գնորդների հավատարմության համար՝ մշակելով բոնուսների և զեղչերի համակարգ: Այդ մասին հայտնում է The Local պարբերականը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ին:
Այսպես՝ մարիխուանա վաճառողների մի խումբ սկսել է բաժանել հատուկ բացիկներ, որոնց վրա նշված են ապրանքի գները և վաճառքի ժամերը: Հակառակ կողմում գծված են 10 քառակուսիներ: Երբ դրանք բոլորը լրացված կլինեն, այսինքն՝ կկատարվի 10 գնում, գնորդը զեղչ կստանա 10 եվրո:
Հավատարմության ծրագրի ստեղծումը նպաստել է նոր գնորդների հայտնվելուն, որովհետև Մարսելում, բացի նրանցից, էլ ոչ ոք այդպիսի ծառայություն չի առաջարկում:
Միաժամանակ ոչ բոլորին է դա զվարճալի թվում: «Դա ցույց է տալիս, որ այստեղ կարելի է անել ինչ ուզել»,- հայտարարել է մի բնակչուհի:
Նշենք, որ Ֆրանսիայում թմրավաճառությունը համարվում է հանցագործություն, որի տարածման և արտադրման համար հասնում է մինչև 20 տարի ազատազրկում:







































