Շանհայի կենցաղային տեխնիկայի խանութներից մեկն անսովոր գնորդ՝ բուդդայական վանական է այցելել` մեկ պարկ մանրադրամով: Վանականն ավելի քան 220 հազար մանրադրամով ցանկացել է իր մենաստանի համար ջրատաքացուցիչներ գնել, գրում է South China Morning Post-ը:
716 կգ դրամը հաշվելու համար անհրաժեշտ է եղել 13 ժամ:
Մանրադրամները՝ 1 ցզյաո արժողությամբ (մոտ 2 ամերիկյան ցենտ) մենաստանում կուտակվել էին շնորհիվ բազմամյա նվիրատվությունների: Այդ գումարով մենաստանը ձեռք է բերել 16 ջրատաքացուցիչ:







































