Չինաստանի կենդանաբանական այգում ճապոնական կռունկը, հայտնվելով երկու վագրերի վանդակում, կյանքի ու մահու կռիվ է տվել։ Այցելուները դարձել են արտասովոր տեսարանի ականատես։ Թռչունը խիզախորեն պայքարել է ընդդեմ գիշատիչների։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Դեպքը տեղի է ունեցել Ֆույան քաղաքի գազանանոցում։
Ինչպես հայտնել են այգու տնօրինությունից՝ կռունկը վանդակում էր հայտնվել ցանկապատի ճեղքով։
Արդյունքում թռչունին փրկել են այգու աշխատողները։ Կռունկը աննշան վնասվածքներ ունի և արդեն վերականգնվում է։







































