ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման ահաբեկիչները Սիրիայում իրենց զավթած շրջաններում կանանց առևտուր են իրականացնում։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի՝ Հակամարտութան պայմաններում սեռական բռնության հարցերով հատուկ ներկայացուցիչ Զեյնաբ Բանգուրայի զեկույցում՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Վերջին շրջանում գազանությունները դուրս են եկել միանգամայն նոր մակարդակ՝ վերածվելով բիզնեսի, ասել է նա։
Բանգուրան կարծում է, որ կանանց ու աղջիկներին ցածրացնելը մինչև կենդանական մակարդակի խմբավորման գաղափարախոսության անկյունաքարերից է։
Որպես օրինակ՝ Բանգուրան մատնացույց է անում Ռաքքայում սեքս ստրկուհիների աճող շուկաները, որտեղ բերվում են ամենագեղեցիկ երիտասարդ կույսերը։ Խոսքը իսլամիստների կողմից ազգային և կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչ հանդիսացող առևանգվող կանանց աճուրդով վաճառքի մասին է։
«Տուժածների հետ հարցազրույցի ժամանակ ես իմացա մի աղջկա մասին, ում վերավաճառել էին 22 անգամ,- ասել է Բանգուրան:- «Մեկ ուրիշը փորձել էր փախչել, նրան բռնել էին, իսկ շեյխ տերը նրա ձեռքին ֆիքսել էր իր անունը»:











































