Դանիայի հարավային Լոլան կղզու Քնութենբորգ ամրոցում գտնվել է դանիացի հանրահատ հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի 1861թ. թվագրված անհայտ ձեռագիր: Այս մասին հայտնում է ТВ2 հեռուստաալիքը:
Խոսքը «Փսիխեա» հեքիաթի առաջին սևագրի մասին է՝ հեղինակի ուղղումներով ու հավելումներով, ով այդ ժամանակ 56 տարեկան է եղել: Օդենսում Անդերսենի թանգարանից գրողի կյանքի և ստեղծագործության հարցերով առաջատար փորձագետ Էյնար Սթիգ Ասքգորը գտածոն համարել է «սենսացիոն»:
Ձեռագիրը գտել է Քնութենբորգի ներկայիս տերը՝ Քրիստոֆեր Քնութը, երբ կարգի է բերել 2013թ. մահացած հոր արխիվը: Ասքգորը նշել է, որ Անդերսենը կապ է ունեցել Քնութ ընտանիքի հետ և, հնարավոր է, ձեռագիրը նվիրել է: Քրիստոֆեր Քնութը նշել է, որ առայժմ չգիտի՝ ինչպես վարվել գտածոյի հետ:









































