Լոնդոնի «Արսենալ»-ի լեգենդար հարձակվող Թիերի Անրին «Լիվերպուլ»-ի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգին կոչ է արել այլևս չենթարկվել գործակալների խորհուրդներին և սկսել ինքնուրույն որոշումներ կայացնել:
«Կարծում եմ բոլորն են հասկանում՝ միշտ չէ, որ Ստերլինգը լավագույն խորհուրդներն է ստանում: Չի կարելի սեփական պայմանագրի մասին խոսել լրագրողների հետ: Պետք է հարգել երկրպագուներին և ակումբը, որտեղ խաղում ես: Եթե որոշել ես լքել ակումբը, կարող ես անել դա: Բայց պետք չէ դուրս բերել այդ որոշումը և այն հանրության քննարկմանն արժանացնել: Ռահիմի գործակալները կարող են կործանել նրա կարիերան:
Իհարկե, կցանկանայի, որ Ստերլինգն «Արսենալ» տեղափոխվի: Բայց նա դեռ «Լիվերպուլ»-ի ֆուտբոլիստ է: Մենք գիտենք, որ Ռահիմը ծնվել է Լոնդոնում և Արսեն Վենգերը հետաքրքրված է նրա ծառայություններով»,- Sky Sports-ը մեջբերում է Անրիի խոսքերը:








































