Ամերիկացի հիփ-հոփ արտիստ 50 Cent-ը ներկայացրել է նոր ստեղծագործություն՝ Get Low։ Այս մասին հայտնում է apelzin.ru-ն: Նորույթը ձայնագրվել է ռեփերներ Jeremih-ի, 2 Chainz-ի և T.I.-ի մասնակցությամբ: Ավելի վաղ թրեքի թողարկումը ծրագրված էր հունիսի 2-ին:
Երգը պաշտոնական լիդ-սինգլ է՝ հաջակցություն կատարողի առաջիկա Street King Immortal հինգերորդ ստուդիական ալբոմի: Սկավառակի թողարկումը սպասվում է այս տարի՝ G-Unit, Caroline և Capitol լեյբլներով:







































