Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արիեն Ռոբենն ակնարկել է, որ կարող է նոր պայմանագիր ստորագրել իր ներկայիս ակումբի հետ: Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետն ավարտվելու է 2017 թվականին:
««Հնարավոր է` նոր պայմանագիր կստորագրեմ «Բավարիա»-ի հետ: Վնասվածքների պատճառով շատ ժամանակ եմ բաց թողել, ինչը կարող է նպաստել կարիերայիս ժամանակի երկարաձգմանը: Չեմ բացառում, որ կարող եմ խաղալ դեռ 4 և անգամ 5 տարի: Ես լավատես եմ»,- Sport-ը մեջբերում է Ռոբենի խոսքերը:
Ընթացիկ մրցաշրջանում Ռոբենն ընդհանուր առմամբ 30 հանդիպում է անցկացրել, 19 գոլ է խփել և գոլային 9 փոխանցում է կատարել:








































