ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարծում է, որ կլիմայի փոփոխությունը իրենից լուրջ սպառնալիք է ներկայացնում համաշխարհային անվտանգության համար և անմիջական սպառնալիք՝ ԱՄՆ ազգային անվտանգության համար: Այս մասին գրում է TASS-ը:
Նա այս մասին հայտարարել է ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգում Առափնյա պահպանության ակադեմիայի ավարտական արարողության ժամանակ:
ԱՄՆ զինված ուժերի գլխավոր հրամանատարը շրջանավարտ կուրսանտներին նախազգուշացրել է, որ իրենց ապագա ծառայության համար կլիմայի խնդիրը «արմատական» նշանակություն ունի:
«Դա կարտացոլվի այն բանի վրա, թե ինչպես մեր զինվորականները կպաշտպանեն մեր երկիրը: Մենք պետք է գործենք և գործենք անհապաղ: Հերքել (խնդիրը) կամ հրաժարվել այն լուծելուց՝ նշանակում է հարվածի տակ դնել մեր ազգային անվտանգությունը, խաթարել մեր ուժերի պատրաստականությունը»,- ասել է Օբաման:






































