Համացանցի օգտատերերին ցնցել է YouTube-ում տեղադրված տեսանյութը, որտեղ գերմանական հովվի շունը` ԱՄՆ-ից, Այրիս անունով, լիզում է անտառում հանդիպած եղջերվի ձագին: «Բեմբին» շանն իր մոր փոխարեն է ընդունել և կես ժամ հետևել Այրիսին ու նրա տիրոջը: Այս մասին գրում է Mirror-ը:
Շան տիրոջ` Էդրիան Ֆլորեսի խոսքերով՝ նա զարմացել է, երբ իր շունը զբոսանքից եկել է եղջերվի ձագի հետ, որը չէր ցանկանում հետ` անտառ վերադառնալ:







































