Friday, 03 07 2026
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
ՔՊ խմբակցությունն իր արժանի տեղում է պահել ՀՀ գլխավոր միջնաբերդը․ շնորհակալ եմ բոլորիդ․ Կոնջորյան

Լիսկաներն էապես գցեցին Վովա Գասպարյանի արժեթղթերի «գինը»

Ոստիկանապետ Վովա Գասպարյանն այսօր աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ: Թե որն է եղել այդ այցի նպատակը՝ պարզ չէ, իսկ Վովա Գասպարյանի հրապարակային հայտարարություններն այդ մարզում վերաբերել են մեկ այլ մարզի կամ ավելի ճիշտ մարզպետի՝ Սուրիկ Խաչատրյանին և նրա որդուն, որոնք հայտնվել են հերթական սկանդալային պատմության մեջ։

Այս սկանդալում անհարմար վիճակում հայտնված կառույցներից մեկն էլ ոստիկանությունն էր, որը օրեր շարունակ չէր կարողանում կատարել Սուրիկ Խաչատրյանի որդուն բերման ենթարկելու քննչական մարմնի որոշումը: Հետո Խաչատրյանի որդին ներկայացավ ինքնակամ: Ըստ որում, հետաքրքրականը այն էր, որ դրան գրեթե զուգահեռ ոստիկանություն էր այցելել Սերժ Սարգսյանն ու հայտնել իր աջակցությունը այդ կառույցին:

Վովա Գասպարյանը Գյումրիում հայտարարել է, որ Սուրիկ Խաչատրյանի որդին ինքնակամ է ներկայացել, սակայն դա էլ ըստ էության ոստիկանության աշխատանքի արդյունք է, որովհետև բոլորը գիտեն, որ հնարավոր չէ փախչել ու թաքնվել անգամ այլ երկրներում:

Ըստ էության, փաստորեն Վովա Գասպարյանը հայտարարել է, որ մարզպետի որդուն, այնուամենայնիվ, ոստիկանությունն է վերադարձրել: Գասպարյանը երևի թե փորձում է այսպիսով վերականգնել իր սասանված հեղինակությունը, ցույց տալ, որ ոստիկանությունը ոչ թե հայտնվել էր Սուրիկ Խաչատրյանի առաջ հանձնվածի կարգավիճակում, այլ տիրապետում էր իրավիճակին և գործում իրավիճակի համար հարկ եղած մեթոդներով:

Հաջողվո՞ւմ է Վովա Գասպարյանին համոզել, որ ոստիկանությունը վերահսկում էր իրավիճակը, թե՞ ոչ՝ դժվար է ասել: Համենայնդեպս, իրավիճակն ինքնին չափազանց խոսուն էր, և այն, որ Սուրիկ Խաչատրյանի որդին բերման է ենթարկվել ոչ թե անմիջապես, այլ մի քանի օր անց է եկել, այն էլ՝ մինչ այդ հնարավորություն ունենալով հեռանալ հանրապետությունից, արդեն իսկ խոսում է ամեն ինչի մասին:

Որևէ մեկի համար կասկած իսկ երևի թե չկա, որ շարքային ցանկացած քաղաքացու դեպքում ոստիկանությունը երևի թե ոչ միայն որևէ մեկին նրա ծեծելուց հետո, այլև ընթացքում և գուցե ծեծելուց առաջ նրան բերման կենթարկեր: Եվ այս տեսանկյունից, իհարկե, ոստիկանապետի, այսպես ասած, համակարգային դիրքերը իսկապես սասանված են՝ նկատի առնելով այն, որ Գասպարյանը իր պաշտոնավարման ընթացքում փորձում էր ցույց տալ, որ համակարգում իրենից վեր միայն Սերժ Սարգսյանն է, և ոստիկանության համար անպատժելիներ այլևս չկան: Ըստ որում, Գասպարյանին մի տևական ժամանակ զգալիորեն հաջողվում էր դա, և չնայած եղել են նաև, այսպես ասած, նահանջի ամիսներ, սակայն ընդհանուր առմամբ մինչև վերջին միջադեպը նա իր բարձրության վրա կարողացել է մնալ:

Սակայն վերջին սյունիքյան միջադեպը լիովին այլ պատկեր ձևավորեց, և այստեղ, իհարկե, Վովա Գասպարյանի բացատրությունների համոզիչ լինելը, մեղմ ասած, կասկածի տակ է, և Գասպարյանի համակարգային դիրքերին հասցված հարվածը ակնհայտ է։ Շիրակի մարզի հայտարարությունները կարող են մեղմել հարվածի ցավը, սակայն չեն քողարկի այն:

Ըստ որում, խնդիրը բոլորովին հասարակական հեղինակությունը կամ վարկանիշը չէ: Այս առումով իրավիճակը առանձնապես մեծ փոփոխությունների չէր էլ ենթարկվել: Խնդիրը վերաբերում է իշխանական համակարգին, հատկապես այսօր, երբ ընթանում են ակտիվ վերադիրքավորումներ:

Այստեղ է, որ Խաչատրյանները, այսպես ասած, էապես գցեցին Վովա Գասպարյանի արժեթղթերի «գինը», և քանի դեռ Խաչատրյանների արժեթղթերի «գինը» կմնա բարձր, ոստիկանապետին հազիվ թե հաջողվի փոխել իրավիճակը, եթե անգամ զուտ լիազորությունների մասով նա այլևս դրա վրա ազդելու բան չունի և հետագա զարգացումների պատասխանատուն այլ կառույցներ են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում