Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նիլ Մույժնիեկսը շարունակում է քննադատել մարդու իրավունքների ոլորտում Ադրբեջանի կառավարության քաղաքականությունը: Այս մասին հայտնում է Turan-ը:
«Անցած տարվա օգոստոսից ճնշումներն Ադրբեջանում սկսել են թափ հավաքել և լայնամասշտաբ բնույթ են ստացել: Եվրոպայի խորհրդի անդամ որևէ ուրիշ երկրորդ երկիր չկա, որտեղ իմ բոլոր գործընկերները բանտում լինեն»,- հայտարարել է Մույժնիեկսը:
Հարցին՝ արդյոք Եվրոպայի խորհուրդը հաշվի առնո՞ւմ է Ադրբեջանի կառավարության կարծիքը, թե՞ նրա համար միևնույն է՝ եվրահանձնակատարը պատասխանել է, որ համամիտ չէ այդ կարծիքին և այդ հարցում վիճում է պաշտոնական Բաքվի հետ:
«Լսեք, աստեղ երկու տարբերակ է հնարավոր՝ կա՛մ Եվրոպայի խորհրդում ապուշներ են նստած, որոնք միայն համագործակցում են անջատողականների, թմրամոլների, ինքնասպանների և հեղափոխականների հետ, կա՛մ ինչ-որ բան շատ վատ է Ադրբեջանի իրավական համակարգում: Ես կարող եմ ձեզ հավաստիացնել՝ մենք ապուշներ չենք»,- ասել է Մույժնիեկսը:
«Նրանք պետք է ազատ արձակեն Խադիջային, Ռասուլին, Հիլալին և մյուս իրավապաշտպաններին, լրագրողներին ու բոլորին, ովքեր անարդարացիորեն բանտում են»,- նշել է եվրահանձնակատարը:









































