ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինները զավթել են հնագույն սիրիական Պալմիրա քաղաքի մոտ 1/3-ը։ Այս մասին փոխանցում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Մարդու իրավունքների պաշտպանության մոնիտորինգի սիրիական կենտրոնին։
Մի քանի օրերի ընթացքում գրոհայինները կատաղի մարտեր են մղել սիրիացի զինվորականների հետ տարածքի նկատմամբ վերահսկողության համար։ ՅՈւՆԵՍԿՕ-ի ղեկավարի խոսքով՝ եթե դա նրանց հաջողվի, նրանք լիովին կավերեն հնագույն քաղաքը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԴԱԻՇ-ի գրոհայինները մահապատժի են ենթարկել քաղաքի 26 խաղաղ բնակիչների։








































