Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Թեհրանի ունեցած տեղեկություններով՝ Իրանի թշնամիները, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների որոշ ղեկավարներ ծրագրում են պատերազմը մոտեցնել իրանական սահմաններին, և սպառնացել է խիստ պատասխանել թշնամական քայլերին։ Այս մասին հայտնում է FARS գործակալությունը։
«Նրանք պետք է իմանան, որ ցանկացած թշնամական քայլի դեպքում Իրանի իսլամական պետությունը շատ խիստ կպատասխանի»,- ասել է Խամենեին։










































