Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստներն ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին խնդրել են պաշտոնանկ չանել գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին:
Մադրիդյան ակումբի ֆուտբոլիստները սատարում են մարզչին ու չեն ցանկանում, որ նա դառնա Ֆլորենտինո Պերեսի կողմից հերթական պաշտոնանկ արված մարզիչը:
Հիշեցնենք, որ երեկ տեղեկություններ էին տարածվել, որ «Ռեալ»-ը 3 տարվա պայմանագիր է կնքել Յուրգեն Կլոպի հետ, ով մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է Դորտմունդի «Բորուսիա»-ից: Գերմանացի մասնագետի տարեկան աշխատավարձը կազմելու է 8 մլն եվրո:








































