Անհայտ անձնավորությունը ծանր հրազենային վնասվածք է հասցրել երիտասարդ թուրք երգչուհուն, հեռուստատեսային երաժշտական մրցույթին մասնակցության համար, հաղորդում է թուրքական Huriyet պարբերականը:
Ըստ հրատարակչության հաղորդագրության, չարագործը կրակել է 19-ամյա Մուտլի Կային, երբ աղջիկը Դիարբեքիրի իր տանը երգի փորձ էր կատարում: Երգչուհուն գլխին ստացած հրազենային վնասվածքով հասցրել են հիվանդանոց: Նրա վիճակը ծայրահեղ ծանր է: Հանցագործը ձերբակալված է, սակայն նրա անունը դեռ չեն հայտնում:










































