«Ատոմի ոլորտում» Իրանի մասնագետների ձեռքբերումները պետք է առավելագույնս գործի դրվեն երկրի գյուղատնտեսության զարգացման հարցում, այդ թվում նաև ծովի ջրի աղազրկման համար: Այս մասին գրում է TASS-ը` վկայակոչելով Իրանի փոխնախագահ և Իրանի Ատոմային էներգետիկայի կազմակերպության ղեկավար Ալի Ակբար Սալեհիին:
«Խաղաղ միջուկային տեխնոլոգիաների գործածումը մեզ կարող է ազատել լուրջ խնդիրներից, որոնց հետ մենք այսօր բախվում ենք գյուղատնտեսական ոլորտում: Հզորությամբ և չափերով ոչ մեծ միջուկային ռեակտորների կիրառումը ծովի ջրի աղազրկման համար զգալի դրական արդյունք կտա արդեն առաջիկայում: Միջուկային էներգիայով աշխատող Պարսից ծոցի առափնյա շրջաններին տեղակայված աղազատները կկարողանան անալի ջրով ապահովել այդ երաշտային շրջանները, և դրանց համար դառնալ էժան էլեկտրաէներգիայի աղբյուր»,- ասել է Սալեհին:
Նա նաև նշել է, որ Պարսից և Օմանի ծոցերի ափերին նման սարքավորումների ցանցի կառուցումը կդառնա Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ռազմավարական ուղղություններից մեկը:







































