Իրաքի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության կոմիտեի ղեկավար Հաքիմ ազ-Զամիլին հայտարարել է, որ ԱՄՆ-ը կանխամտածված կերպով երկարաձգում է ահաբեկչության դեմ պայքարը: Այս մասին հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը:
Ազ-Զամիլիի խոսքերով` «ամերիկյան բռնազավթումը նպատակ ուներ թուլացնել Իրաքի բանակի կառույցը, որպեսզի անվտանգության ոլորտում քաոս ստեղծվի»: «Դա վերաբերում է ոչ միայն Իրաքին, այլև ամբողջ տարածաշրջանին»,- կարծում է խորհրդարանի կոմիտեի ղեկավարը:
Բացի այդ, «ահաբեկչության դեմ պատերազմը երկարաձգելու Վաշինգտոնի ձգտման մասին» վկայում է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի գործողությունների ոչ բավարար հստակությունը ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) խմբավորման դիրքերը ռմբակոծելիս: Նրա կարծիքով` «այդ մասին է խոսում նաև օդից ռազմական օգնություն նետելը, ինչպես կոալիցիան է պնդում, սխալմամբ ԴԱԻՇ-ի ջոկատներին»:







































