Պերուացի մրցավար Ռոման Բլանկոն 5 րոպեում 5 կարմիր քարտ է ցույց տվել՝ 4-ը՝ ֆուտբոլիստներին, 1-ը՝ գլխավոր մարզիչներից մեկին:
Նա սպասարկում էր «Ալյանսա Լիմա»-ի ու «Ռեալ Գարսիլասո»-ի հանդիպումը: Հանդիպումից հետո նա տուն է գնացել ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ, իսկ մարզադաշտը լքել էր անվտանգության աշխատակիցների օգնությամբ:
Այդուհանդերձ, Պերուի Պրոֆեսիոնալ մրցավարների ասոցիացիան Բլանկոյի աշխատանքը շատ բարձր է գնահատել:








































