ԱՄՆ-ի զինվորական գիտնականները մշակել են նոր հետախուզական մինի-անօդաչու, որը տեղավորվում է ափի մեջ: Այս մասին հայտնում է Engadget պորտալը:
Հաղորդվում է, որ նոր անօդաչուն, որը նման է թղթե ինքնաթիռի և ստացել է «Ցիկադա» անվանումը, կարող է բացարձակ անձայն թռչել շարժիչների բացակայության շնորհիվ: Չնայած փոքր չափին՝ սարքը «լի է բարձր տեխնոլոգիաներով»:
Գիտնականների ծրագրով՝ այդ անօդաչուները մեծ քանակով կնետվեն ավելի խոշոր թռչող սարքից և կկարողանան 74 կմ/ժ արագությամբ թռչել մոտ 18 կմ՝ նախօրոք պատրաստված երթուղով: Հաղորդվում է, որ մեկ սերիական նմուշի գինը չի գերազանցի 250 դոլարը:











































