«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավին պատրաստվում է հեռանալ կատալոնական ակումբից: El Mundo Deportivo-ի փոխանցմամբ՝ առաջիկա օրերին Չավին կհայտարարի այդ մասին:
Չավին մարզական կարիերան կշարունակի Քաթարում: Նա պայմանագիր կկնքի «Ալ Սադ» ակումբի հետ:
Կիսապաշտպանը «Բարսելոնա»-ում մեկնարկային խաղն անցկացրել է 1988թ.: Կատալոնական ակումբի կազմում նա 8 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 3 անգամ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը:






































