Monday, 29 06 2026
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով

Հաջորդիվ կպահանջենք մեր եկեղեցիներն ու վանքերը. Արամ Ա-ի հարցազրույցը The New York Times-ին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը The New York Times պարբերականի հետ զրույցում խոսել է Թուրքիայի Սահմանադրական դատարան ներկայացված հայցի մասին, որը նպատակ ունի վերադարձնել մեկ դար առաջ հայկական եկեղեցուց առգրավված կալվածքները։ Հոգևոր առաջնորդի խոսքով՝ դա նպատակի «առաջին պաշտոնական քայլն էր»։

Արամ Առաջինը նշել է, որ եթե թուրքական դատական իշխանությունները մերժեն հայցը, դա «կխորացնի անջրպետը» Թուրքիայի և 10 միլիոնանոց հայկական սփյուռքի միջև։ Կաթողիկոսը զրուցել է The New York Times-ի հետ ԱՄՆ հյուսիսարևելյան սփյուռքի համայնքներ այցի ժամանակ՝ Վաշինգտոնում Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներից հետո։

Նա ջատագովն է 1915-23թթ. 1.5 մլն հայերի սպանությունները որպես ցեղասպանություն ճանաչելու ջանքերի։ «Վստահ եմ, որ նախագահ Օբաման իր սրտի խորքում գիտի, որ դա ցեղասպանություն էր»,- ասել է կաթողիկոսը։

«Չնայած Ցեղասպանության միջազգային ճանաչման ջանքերը կարևոր են, սակայն կարծում եմ՝ 100 տարի անց ժամանակն է շեշտադրել փոխհատուցումների հարցը»,- ասել է նա։

«Սա առաջին օրինական քայլն է։ Դրան կհաջորդի մեր պահանջը՝ վերադարձնելու բոլոր եկեղեցիները, վանքերը, եկեղեցիներին հարող կալվածքները և վերջապես անհատական գույքը։ Մենք պետք է շարժվենք քայլ առ քայլ»։

«Դրանք հայկական են։ Ոչ ոք չի կարող վիճարկել դրանց պատկանելությունը»,- ասել է նա։

Կաթողիկոսը նշել է, որ մինչ դատական հայց ներկայացնելը՝ խորհրդակցել է 30 իրավապաշտպանների հետ, այդ թվում՝ Թուրքիայից։

Հայցի վերաբերյալ դատարանից դեռևս արձագանք չկա։

«Ներումը գալիս է, երբ կա խոստովանություն, ապաշխարանք, մեղքի ընդունում,- ասել է նա։-Հաշտությունը կազմում է մեր մարդկային հավատքի և արժեքների մաս, սակայն ամենից առաջ Թուրքիան պետք է հաշտվի իր անցյալի հետ»։

Գործում ներգրավված առաջատար միջազգային փաստաբան Փայամ Ախավանը (ՄաքԳիլի համալսարանի պրոֆեսոր և ցեղասպանության հարցերով փորձագետ) վերջերս կայացած հարցազրույցներից մեկում ասել է, որ թուրքական դատարանի կողմից մերժվելու դեպքում մտադիր է գործը հասցնել ՄԻԵԴ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում