ԱՄՆ-ում հայտնի բլոգեր Ահարոն Քլերին տղամարդկանց կոչ է անում բոյկոտել վերջերս վարձույթի հանված և հիացական արձագանքներ ստացած՝ Ջորջ Միլլերի «Խելագար Մաքսը. կատաղության ճանապարհ» մարտաֆիլմը: Քլերինը պնդում է, որ ֆիլմը ոչ այլ ինչ է, քան «ֆեմինիզմի քարոզչություն»՝ հայտնում է Trend-ը:
Իր բլոգում Ահարոնը խոստովանել է, որ չի դիտել ֆիլմը, բայց պերճախոս թրեյլերն ու իր «սարդի հոտառությունը» խոսում են հենց այդ մասին: Հոլովակում հերոսուհի Շարլիզ Թերոնին տրվել է առաջնային դեր, մինչդեռ Թոմ Հարդին էպիզոդիկ մասում է խաղում: «Նրա կերպարը միշտ հրամաններ է տալիս Թոմին,- գրում է Ահարոնը:- Ոչ ոք չի համարձակվում գոռալ Խելագար Մաքսի վրա»:
Բլոգերը նաև նշել է, որ «Մաքսի վիզուալ շքեղությունը» հնարամիտ հնարք է՝ ոչինչ չկասկածող տղամարդկանց կինոթատրոն տանելու համար:
«Եկեք պարզ խոսենք: Հյութեղ տեսարանի միջոցով նրանք հաստատապես ձեզ կստիպեն ֆեմինիզմի թեմայով դասախոսություն լսել,- շարունակում է Ահարոնը:- Մեր վզին փաթաթեցին Տրոյական ձիուն, և հիմա հոլիվուդյան լիբերալները մեզ իզուր կհամոզեն, որ կանայք ամեն ինչում հավասար են տղամարդկանց և նրանց չեն զիջում ո՛չ ֆիզիկապես, ո՛չ մտավոր առումով: Ուստի ես ձեզ կոչ եմ անում ոչ միայն հրաժարվել «Կատաղության ճանապարհը» դիտելուց, այլև տարհամոզել այլ տղամարդկանց, որոնք, գլուխ չհանելով ֆիլմի գաղափարից, կտեսնեն կրակե տոռնադոներ և բազմաթիվ պայթյուններ»:








































