Օքսիտոցինը պատասխանատու է մարդկանց միջև սերտ կապեր հաստատելու համար: Այն առաջանում է համբույրի, գրկախառնման և սեքսով զբաղվելու ժամանակ: Հարվարդի բժշկական դպրոցի մասնագետները փորձի արդյունքում պարզել են, որ «սիրո հորմոնն» օգնում է տղամարդկանց քաշը կարգավորել։ Ինչպես նաև ստիպում է նրանց քիչ ուտել, արագացնում է նյութափոխանակությունը և բարձրացնում է ինսուլինի նկատմամբ զգայունությունը, հայտնում է The Elite Daily պարբերականը:
Փորձին մասնակցել է 25 տղամարդ, որոնցից կեսը տառապել է ավելորդ քաշից, իսկ մյուսների քաշը եղել է նորմալ: Մասնագետները փորձի մասնակիցներին բաժանել են երկու խմբի: Առաջին խմբի մարդկանց ներարկել են օքսիտոցին, իսկ երկորդին՝ պլացեբո:
Դրանից հետո մասնակիցներին առաջարկել են ուտել մեծ չափաբաժիններ, հաշվելով նրանց ընդունած կալորիաները: 8 շաբաթ անց նրանք կրկնել են փորձը: Այս անգամ օքսիտոցին ներարկել են երկրորդ խմբին, իսկ պլացեբո՝ առաջինին: Հետազոտությունները ցույց են տվել, որ օքսիտոցին ներարկվածներն ավելի քիչ են կերել: «Սիրո հորմոնը» նաև արագացրել է մետաբոլիզմը և բարձրացրել է ինսուլինի նկատմամբ զգայունությունը:








































