Եվրախորհդարանը սխալմամբ մի շարք պաշտոնական փաստաթղթերում Կատալոնիան հավասարեցրել է ԵՄ անդամ-պետություններին: Կատալոնիայի խորհրդարանի տվյալները հայտնվել են ԵԽ-ի ամենամյա ծրագրերի համար նախատեսված 28 անդամ-երկրների կոնտակտների ցուցակներից մեկում: Մայիսի 18-ին հայտնի դարձած միջադեպի համար ԵԽ նախագահ Մարտին Շուլցն անձամբ ներողություն է խնդրել իսպանացի խորհրդարանականներից, հաղորդում է ABC-ն:
Սխալը նկատել է իսպանացի պատգամավոր Էնրիկե Կալվետ Չամբոն: Նրա կարծիքով` ԵՄ անդամ պետությունների կողքին Կատալոնիայի հիշատակումը ստիպել է մտածել, որ այն ևս առանձին պետություն է և ոչ ինքնավար մարզ Իսպանիայում: «Տպավորություն է ստեղծվում, որ տարածաշրջանային խորհրդարանին ազգայինի կարգավիճակ է տրվում»,- նշել է նա:
Ըստ նրա` ամենայն հավանականությամբ ինչ-որ մի ժամանակ Կատալոնիան եղել է պաշտոնական ցուցակներում: Խորհրդարանականի կարծիքով` դա լուրջ սխալ է, որ կարող է հանգեցնել քաղաքական հետևանքների:
Բացի ներողություն խնդրելուց, Շուլցն ասել է նաև, որ սխալն ուղղված է, իսկ միջադեպը հետաքննվում է:








































