Sunday, 05 07 2026
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի

Միքայել Մելքումյանի «պրետենզիաները» ՀԵՑ-ին

«Առաջին լրատվական»-ի Reapolitik հաղորդաշարի հյուրն է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

 -Պարոն Մելքումյան, այսօր Ազգային ժողովի քննարկման թիվ մեկ հարցը էլեկտրաէներգիայի թանկացման թնջուկն է. օրենսդիր մարմինն ուզում է ներգրավվել այս գործընթացի մեջ: Նախ հասկանանք՝ ընդհանրապես Ազգային ժողովն այդպիսի գործառույթ ունի՞ որևէ ձևով միջամտելու և ազդելու Ձեր կողմից լիազորված հանրային ծառայությունները կարգավորող մարմնի ուղղակի իրենց տիրույթում գտնվող հարցին:

Խնդիրն այն է, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հենց հաշվետու է Ազգային ժողովին:Եվ քանի որ ես նաև տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալն եմ՝ քաջածանոթ եմ և օրենքի նախագիծ եմ ներկայացրել հաշվետվողականության բարձրացման առումով: Այդ հանձնաժողովը՝ ի դեմս Ռոբերտ Նազարյանի, տարին երկու անգամ է այցելում Ազգային ժողով. մի անգամ տարեկան ծրագիր է ներկայացնում, հաջորդը՝ տարեկան հաշվետվություն և որևէ անգամ դեպք չի եղել, որ լիագումար նիստում աժեոտաժ առաջանա: Ես ինքս այսօր ասացի՝ հարգելի գործընկեր, ինչո՞ւ չեք արձանագրում, որ նա հաշվետու է: Եվ երկրորդ՝ քանի որ այդ տարին երկու անգամը նշանակում է առնվազն մի 4-5 անգամ տարբերություն, նշանակում է, որ այդ հանձնաժողովն այս վերջին փուլում որևէ ռիսկ չի ներկայացրել: Մի հանձնաժողով, որ 5 ամսվա ընթացքում չի կարողանում կանխատեսել ռիսկերը… և հիմա էլ ասում է , որ մի քանի հազար էջանոց նյութ կա, խոսքն այն մասին չէ՝ նա հայտ է տալիս, թե ինչ, նա իր շահերն է հետապնդում՝ արտադրող կայանները, ՀԷՑ-ը: Խնդիրն այն է, թե պետությունն ինչ դերակատարություն ունի, ունի՞, թե ՞չունի, և եթե ունի, որքանով է այսօրվա մարտահրավերներին որակյալ և համահունչ իրականացում իր գործառույթները:

-Պետության մեջ Ազգային ժողովի դերակատարությունը, ազդելու ինչ գործիքներ ունեք, որ այս գործընթացքում Ազգային ժողովը կարողանա ազդել:

Կան իրավական ընթացակարգային գործիքներ, ընդ որում՝ լսումների կազմակերպում, ֆրակցիաներում հանդիպում: Այդ հանձնաժողովի հաշվետվության ժամանակ՝ պահ կա՝ «ի գիտություն» է, պահ կա՝ «քվեարկվում է», բայց դուք գիտեք մեր հանրապետությունում որոշումներն ընդունվում են քաղաքական տեսքով՝ քաղաքական որոշումներ են, և հիմա, երբ որ սահմանադրական բարեփոխումները լինում են, երբ նայում ենք հայեցակարգը, նշվում է՝ քաղաքական մենիշխանությունը գրեթե չարիք է մեր երկրի համար, և դրանից բխող լիազորություն, գործառույթ ինստիտուտ չեն կարողանում ապահովել:

-Այն, ինչ վերջին տարիներին ընդդիմությունն է ասում:

-Այո, նույնիսկ ձեր նկարագրած աժեոտաժը, իհարկե, ամեն խմբակցություն խնդիր ունի իր ընտրազանգվածի առաջ ահազանգել, ցույց տալ, որ հետաքրքրված է այդ խնդիրներով, բայց թե ինչքանով հետամուտ կլինի ի վերջո՝ հարց է: Անցած տարվա 3.85 դրամի բարձրացումը ցույց տվեց, որ ընդդիմությունն էլ համակերպվում է ի վերջո, և ընդդիմությունն էլ ուժեղ չէ, և այստեղ, իհարկե, տուժում է ժողովուրդը:

Դուք էլ՝ որպես ընդդիմադիր խմբակցության անդամ, պետք էշահագրգռված լինեք, որ այստեղ Ձեր մասին իմացնել տաք, հանրությանը ներկայանաք:

-Վերջերս լրագրողներին բրիֆինգների ժամանակ մեկ հարցադրում եմ անում՝ ասում եմ՝ դուք հեռուստատեսությամբ ավելի շատ սիրում եք շոուն, երբ մեկը մեկին վիրավորում է, էքսցենտրիկ բան է ասում՝ դա շատ ավելի մեծ պահանջարկ է վայելում: Բայց ճիշտ, մասնագիտական հարցադրումներն այնքան էլ հետաքրքրություն չեն ներկայացնում, արդյունքում ունենք այն, ինչ ունենք: Մի քանի օր առաջ չորս էջանոց մի փաստաթուղթ եմ հղել հանրապետության վարչապետին և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին որպես պատգամավոր: Համարեք նաև, որ դա ԲՀԿ-ի տեսակետն է: Մի քանի վերլուծական մոտեցումներ ու առաջարկներ եմ ներկայացրել:

Նախ՝ ախտորոշելու, թե ինչու ունենք այս իրավիճակը:

-Այո: Դա մի քանի տարվա վերլուծություն է պահանջում, բայց ես հակիրճ փորձել եմ ներկայացնել. նախ պետք է առողջացնենք ամբողջ շղթան՝ սկսած արտադրող կայաններից, մինչև վերջնական սպառողներ:

Այսօր Ձեր ընդդիմադիր գործընկերներից մեկը նշում էր, որ էլցանցերի պետերը շռայլ կյանքով են ապրում, և այդ 250 միլիոնը դրվում է ժողովրդի վրա, այն մարդկանց կյանքն ապահովելու համար, ովքեր հարստահարել և կեղեքել են ժողովրդին:

-Ես դա չեմ պնդում, որպես գործիչ՝ ես հեռու եմ այն բանից, որ առանց հիմնավոր փաստերի ասեմ նման բան: Իմ պատկերացմամբ՝ կա խնդիր, բայց բուն խնդիրն այդտեղ չէ. ՀՀ-ն այն երկիրը չէ, որտեղ մի շարք՝ համարյա շարքայինին մոտ չինովնիկներ կամ աշխատողներ փորձեն այնքան հարստանալ, որ դա վրիպի պետության աչքերից:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում