Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Անդեր Էրերան նշել է, որ իր թիմը կփորձի գալիք մրցաշրջանում հասնել ռևանշի և նվաճել բոլոր հնարավոր տիտղոսները, հաղորդում է Goal.com-ը:
«Գոհ ենք, քանի որ ներկա պահին գտնվում ենք Անգլիայի լավագույն քառյակում: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաջորդ մրցաշրջանում կփորձի նվաճել բոլոր հնարավոր տիտղոսները:
Մենք Անգլիայի ամենամեծ ակումբն ենք և պետք է պայքարենք բոլոր տիտղոսների համար»,- հայտարարել է իսպանացի կիսապաշտպանը:








































