Thursday, 02 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Դալմայի այգու նախկին հողօգտագործողներին քաղաքապետարանը շարունակում է աջակցել

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցությանը անդրադառնալով Դալմայի այգիների նախկին այն հողօգտագործողներին, ովքեր վիճահարույց խնդրով գալիս են քաղաքապետարան, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է օրենսդրական ու փաստացի հիմնավորումներով պարզաբանել, հստակեցնել, ապա իրազեկել հանրությանը Դալմայի այգու նախկին մշակողների պահանջի հետ Երևան համայնքի ունեցած հնարավոր առնչության մասին՝ ընդգծելով, որ ներկա իրավիճակում քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում առավելագույնս աջակցել ու աջակցում է այդ հոգօգտագործողներին։ Հարցի առնչությամբ աշխատակազմի իրավաբանական վարչության պետը տեղեկացրել է, որ ներկայում Երևան համայնքը այդ քաղաքացիների հանդեպ որևէ պարտավորություն չունի՝ ընդգծելով, որ Դալմայի այգու հարակից պետական սեփականություն հանդիսացող հողամասերը դեռևս 2004-2007թթ. մասնավորեցվել են՝ կառուցապատման նպատակով։ Նշվել է նաև, որ Շահումյանի շրջգործկոմի կողմից այգեգործական նպատակով վարձակալության տրամադրված այդ հողամասերի որոշ տարածքների վարձակալության պայմանագրերի ժամկետներն ավարտվել են դեռևս 90-ական թվականներին և, ըստ այդմ, Երևան քաղաքը համայնք ճանաչվելուց հետո քաղաքապետարանում հաշվառված է եղել 48 հողօգտագործող։ Իրավաբանական վարչության պետը նաև զեկուցել է, որ համաձայն քաղաքապետի կողմից տրված հանձնարարականի` վարչությունը բանակցություններ է վարել հողերի ներկայիս սեփականատերերի հետ և արդյունքում 48 հողօգտագործողներից 35-ին տրվել է համապատասխան ֆինանսական օժանդակություն: Մյուս սեփակնատերերի հետ էլ շարունակվում են բանակցությունները։ Մեկ անգամ ևս ընդգծելով, որ ներկայում Երևան համայնքը ո՛չ օրենսդրական, ո՛չ պայմանագրային պարտավորություն այդ քաղաքացիների հանդեպ չունի, իրավաբանական վարչության պետը նշել է, որ ի կատարումն քաղաքապետի հանձնարարության` փորձում են հնարավորին աջակցել այդ անձանց:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ևս մեկ անգամ Դալմայի այգիների նախկին հոգօգտագործողներին բացատրել ստեղծված իրավիճակը՝ շարունակելով այսուհետ ևս հետևողական լինել խնդրի լիարժեք կարգավորման հարցում։

«Քաղաքապետարանի աջակցությունն այս հարցում, ըստ էության, բարի կամքի դրսևորում է։ Ավելին, իմ կողմից համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարական է տրված որևէ քաղաքաշինական փաստաթուղթ չտրամադրել այդ տարածքների սեփականատերերին, քանի դեռ հողօգտագործողների խնդիրները չեն կարգավորվել նրանց կողմից։ Այս հանգամանքը հաշվի առնելով է, որ մեզ համար այնքան էլ հասկանալի չէ, թե Դալմայի այգիների նախկին հոգօգտագործողներն ինչու են բողոքում հենց քաղաքապետարանի մոտ։ Այնուամենայնիվ, վերահաստատում եմ տրված հանձնարարականը՝ չտրամադրել քաղաքաշինական որևէ փաստաթուղթ, քանի դեռ խնդիրն ամբողջությամբ լուծված չէ»,- ընդգծել է քաղաքապետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում