Ռուսաստանի և Ադրբեջանի սահմանին լայնածավալ գործողություններ են սկսվել: Այս մասին հայտնում է APA-ն:
Հաղորդվում է, որ «սահման-վահան» կոդային անվանումով գործողություններին մասնակցում են Ադրբեջանի ներքին գործերի մարմինների և Ռուսաստանի իրավապահ մարմինների աշխատակիցները:
Տեղի բնակիչներն APA-ին պատմել են, որ գործողությունների անցկացման հետ կապված՝ Բալակենի, Գախի և Շեքինի շրջաններում ոստիկանության հատուկ դիրքեր են տեղակայվել: Ոստիկանները ստուգում են մտնող և դուրս եկող մեքենաները:
Ադրբեջանի իրավապահ մարմիններում APA-ին հայտնել են, որ գործողություններն անցկացվում են ռուսական և ադրբեջանական կողմերի միջև ձեռք բերված համաձայնագրի հիման վրա: Գործողության հիմնական նպատակը երկու երկրների սահմանամերձ տարածքներում անդրազգային կազմակերպված հանցավորության, անօրինական միգրացիայի, թմրանյութերի և զենքի ապօրինի շրջանառության դեմ պայքարն է:
Գործողությունները կշարունակվեն մինչև մայիսի 23-ը:









































