Խորվաթիայի Զագրեբ քաղաքում անցկացվող սամբոյի Եվրոպայի առաջնությանը մարզական սամբոյում 57 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը (Գյումրու մանկապատանեկան համալիր մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Երվանդ Գրիգորյան), իսկ մարտական սամբոյում 68 կգ քաշային Վաչիկ Վարդանյանը (Երևանի սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Սամվել Ավդալյան) արժանացել են բրոնզե մեդալների:
Այսպիսով՝ Հայաստանի սամբոյի հավաքականը հայրենիք կվերադառնա 5 մեդալով (1 ոսկե, 1 արծաթե, 3 բրոնզե):
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամլո ծառայությունը:








































