Գերմանիայի ռազմանավերը իրենց նավի վրա են վերցնում փախստականներին, ինչից հետո ջրասույզ են անում նրանց դատարկ նավակները Միջերկրական ծովում:
Այս մասին Bild am Sonntag-ին տված հարցազրույցում ասել է «Գեսեն» ֆրեգատի կապիտան Ալեքսանդր Գոտշալկը: Փչովի նավակներից օդը բաց են թողնում, փայտե նավակները՝ պարզապես ջրասույզ անում:
Նրա խոսքով՝ նման միջոցառումը պայմանավորված է նրանով, որ բաց ծովում դատարկ նավակները կարող են վտանգ ներկայացնել այլ նավերի համար:
Բացի դրանից՝ հեռվից դրանք սխալմամբ կարելի է ընդունել օգնության կարիք ունեցող նավերի տեղ և դրանց վրա զուր ժամանակ ծախսել:








































