ՄԱԿ-ը հնգօրյա հաշտության վերջին օրը կոչ է անում երկարացնել կրակի դադարեցման ռեժիմը Եմենում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Բարեգործական կազմակերպությունների աշխատակիցները օգտվել էին մարտերի խաղաղությունից ու խաղաղ բնակիչներին մարդասիրական օգնություն էին հանձնել:
Սակայն նրանց խոսքով դեռ շատ բան կա անելու:
Կրակի դադարեցման ռեժիմը հիմնականում պահպանվել է, սակայն բախումները ապստամբ հութիների և կառավարությանը հավատարիմ ուժերի միջև շարունակվել են երկրի մի քանի շրջաններում:
Առնվազն 10 մարդ է սպանվել հարավային Տաեզ քաղաքի մարտերում:










































